Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում է` մասնակցելու Մարդու իրավունքների
ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստին:
Դաշինքը
հետևում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործունեության համապատասխանությանը
Փարիզի սկզունքներին, ինչպես նաև նպաստում է մարդու իրավունքերի զարգացմանն ու պաշտպանությանը:
Մայիսի
6֊ին տեղի են ունեցել Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների (APF, ENNHRI,
NANHRI, RIDHCA) տարածաշրջանային ցանցերի ներկայացուցիչների և Մարդու իրավունքների
ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) Բյուրոյի հանդիպումները:
Մասնակիցները
փոխանակվել են լավագույն փորձով և գիտելիքներով: Պաշտպանն ազգային ինստիտուտների եվրոպական
ցանցի անդամ գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի
շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ակտիվ ներգրավվել նոր նախաձեռնություններին:
Մայիսի
6-ին կայացել է նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի
(ENNHRI) Գլխավոր վեհաժողովի նիստը:
Քննարկման
օրակարգում ընդգրկված էին մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայությանն
առնչվող մի շարք հարցեր:
Անահիտ
Մանասյանը մասնակցել է նաև իրավապաշտպանների և օմբուդսմանական հաստատությունների ղեկավարների
ու ներկայացուցիչների պաշտպանության թեմային նվիրված քննարկմանը:
Մասնակիցները
ներկայացրել են այն մարտահրավերներն ու խոչընդոտները, որոնց բախվում են իրենց երկրներում՝
գործունեության իրականացնան ընթացքում:
Անահիտ
Մանասյանը խոսել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում
իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փաստաբանների և լրագրողների
անխոչընդոտ գործունեության հետ կապված առանձին բաժինների առկայության, առավել հաճախ
հանդիպող դեպքերի նկարագրության և պաշտպանության կառուցակարգերի մասին։ Անահիտ Մանասյանը
ներկայացրել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Պաշտպանի հաստատության պաշտպանության
առնչությամբ այս պահին առկա մարտահրավերներն ու բնականոն գործունեությունը խոչընդոտող
վտանգները։
Առաջիկա
օրերին տեղի կունենան Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի
(GANHRI) խորհրդի լիագումար նիստը և մի շարք
այլ հանդիպումներ։