ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների
ու աշխատանքի բյուրոյի կողմից ապրիլի 22-ին հրապարակվել է 2023 թվականին Հայաստանում
մարդու իրավունքների վիճակը ներկայացնող զեկույցը, որում անդրադարձ է կատարվել
2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակին՝ ընդգծելով մարտահրավերներն
ու զարգացումները:
Զեկույցում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ
լիարժեք վերահսկողություն ձեռք բերելու նպատակով Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական
գործողություններից հետո սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը Լեռնային Ղարաբաղից ավելի
քան 100 հազար էթնիկ հայերի Հայաստան տեղահանմանն ու դրան նախորդող՝ Հայաստանի և Լեռնային
Ղարաբաղի միջև առկա Լաչինի միջանցքի արգելափակմանը:
Առանձնակի ուշադրության են արժանացել տարբեր բնագավառներում
մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հարցերը։
Զեկույցում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի
գործունեությանը` ընդգծելով 2023 թվականին հաստատության անկախ գործունեությունը: Զեկույցում
մասնավորապես նշվել է. «ՄԻՊ գրասենյակը իրավասու է բոլոր մակարդակի պետական մարմինների
չարաշահումներից պաշտպանելու իրենց իրավունքներն ու հիմնարար ազատություններն իրացնող
անձանց։ ՄԻՊ գրասենյակը գործել է անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովել անհատական
գործերով»:
ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցի ամբողջական տարբերակը՝ այստեղ
https://am.usembassy.gov/.../our.../official-reports-hy/