Լրատվամիջոցներում,
սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի
թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի տվյալներով` ապրիլի 25-ին բերման են ենթարկվել
Երևան քաղաքի տարբեր հատվածներում և Տավուշի մարզում բողոքի ակցիա իրականացնող մի խումբ
անձինք:
Պաշտպանի
հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝
Նոյեմբերյանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման
վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել Նոյեմբերյանի
բժշկական կենտրոն և այս պահին տեսակցում են պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։