Մի շարք լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան` տեղեկացնենք,
որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին այց է իրականացրել ՀՀ
ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով:
Առանձնազրույցի ընթացքում, ի թիվս այլնի, վերջինս Պաշտպանին
ներկայացրել է իր մտահոգությունները քրեական վարույթին, ինչպես նաև ազատության և անձնական
անձեռնմխելիության իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ:
Պաշտպանին ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները: Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ: