Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ապրիլի
22-ի երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց»
օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մուտք գործել
ՀՀ տարածք:
Բարձրացված հարցը հեռախոսակապի միջոցով քննարկվել է Լեո Նիկոլյանի
հետ:
Բացի այդ, Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ
է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսակցելու նպատակով: Վերջինիս հետ
տեղի է ունեցել առանձնազրույց։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու
պահանջով արդեն իսկ համապատասխան գրություն է ուղարկվել իրավասու պետական մարմնին: