Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում
Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած
պատվիրակությանը։
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ այս
համատեքստում անդրադառնալով Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝
իրանցիների իրավունքների պաշտպանությանը:
Պաշտպանը
նշել է, որ վերոնշյալ անձանց իրավունքների պաշտպանության հարցերը գտնվում են անձամբ
իր ուշադրության ներքո։
Անահիտ
Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն
առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք
աշխատանքներին։ Քննարկվել է նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների
պաշտպանության վիճակը։ Անահիտ Մանասյանն այս համատեքստում ընդգծել է, որ քաղաքական
որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման
անհրաժեշտության նկատմամբ:
Իր հերթին
դեսպան Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել
Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման
գործում։