Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին
մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի
(ENNHRI) Կառավարման խորհրդի առցանց նիստին։
Մասնակիցներն անդրադարձ են կատարել ENNHRI-ի՝ Եվրոպայում իրավունքի
գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցին, ինչպես նաև քննարկել եվրոպական ցանցի կառավարմանն
առնչվող մի շարք հարցեր։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր
ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն ընտրվել
է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի
անդամ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ է ընդգրկվում
եվրոպական ցանցի կառավարման մարմնում։