Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 17-ին ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների
ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա
Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին:
Ողջունելով
հյուրերին՝ Պաշտպանն անդրադարձել է մարդու իրավունքների կրթության բնագավառում առկա
խնդիրներին, սոցիալ-տնտեսական իրավունքների, քրեական վարույթի շրջանակներում իրավունքների
պաշտպանությանը, իրավահավասարությանը, խտրականության արգելքին և հանդուրժողականությանն
առնչվող մի շարք հարցերի:
Անահիտ
Մանասյանը կարևորել է Կայուն զարգացման նպատակները (ԿԶՀ) գործարկելու միջոցով աշխատանքները
կազմակերպելու անհրաժեշտությունը։
Հանդիպման
ավարտին կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու
և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել: