Լրատվամիջոցներում,
սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկություն առ այն, որ ձերբակալված Սամվել Վարդանյանը
ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց
կողմից ենթարկվել է դաժան ծեծի:
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն
այս պահին գտնվում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին
պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով։