Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 11-ին
ընդունել է Եվրոպայի խորհրդի Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության
ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Եվրոպայի
խորհրդի հետ ձևավորված սերտ համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԵԽ ծրագրերի կարևոր դերակատարությունը Հայաստանում
մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։
Անդրադարձ է կատարվել ԵԽ աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների կարևորությանը։
Իր հերթին Լիլիթ Դանեղյան-Բոսլերը կարևորել է պաշտպանի հաստատության
դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման գործում՝ վստահություն
հայտնելով համագործակցության շարունակական ամրապնդման վերաբերյալ:
Հանդիպման ավարտին մասնակիցները բարձր են գնահատել մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա
և արդյունավետ համագործակցության մակարդակը և նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու
ուղղությունները: