Սիրելի' կանայք և աղջիկներ,
Ի սրտե շնորհավորում եմ
ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
Այս օրն ունի յուրահատուկ խորհուրդ՝ մայրությունն ու գեղեցկությունը
ևս մեկ անգամ արժևորելու տեսանկյունից։ Հայ կինը միշտ եղել է պետության ամրության հիմքում,
իսկ կանանց իրավունքների պաշտպանությունն այդ հիմքերն էլ ավելի է ամրապնդում։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան` իմ աշխատանքի կարևոր ուղղություններից
է կանանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը։ Կարևոր է, որպեսզի պետությունը
նշված ոլորտի կատարելագործման ուղղությամբ իրականացնի շարունակական քայլեր։ Գործընթացի
հաջող իրականացման համար առանցքային է կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների
ստեղծումը, որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցության ապահովումը, հասարակական
և քաղաքական կյանքում կանանց ներուժի խթանումը։ Անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել
կրթության ոլորտում` կանանց դերի առնչությամբ պատշաճ ընկալում ձևավորելու և կարծրատիպային
մտածողությունը հաղթահարելու ուղղությամբ։
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ։