«Մարտի 21-ն ամբողջ աշխարհը նշում է որպես Դաունի համախտանիշով
մարդկանց՝ «արևների» համաշխարհային օր։
Օրվա խորհրդով պայմանավորված` ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել
պետության ստանձնած պարտավորությունը՝ ապահովելու յուրաքանչյուրի հավասար հիմունքներով
հասարակական կյանքում մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը։
Պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի՝ երաշխավորելու
Դաունի համախտանիշով մարդկանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ
իրացումը:
Այս օրը ևս մեկ առիթ է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը գիտակցի
ներառական հասարակության ձևավորման անհրաժեշտությունն ու կարևորությունը»։