Քաղաքացին
դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված
իր հարազատն ունի առողջական խնդիր և բժշկի կողմից ցուցվել է համապատասխան բուժում։
Վերջինս
ցանկություն է հայտնել սեփական ֆինանսական միջոցների հաշվին ցուցված բուժումը կազմակերպել
իր նախընտրած բժշկական կենտրոնում։
Դիմումատուն
խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր հարազատին բժշկական օգնություն տրամադրելու հարցում։
Պաշտպանի
հանձնարարությամբ, բարձրացված հարցի առնչությամբ անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ,
որի շրջանակներում գրություն է հասցեագրվել պետական իրավասու մարմնին։
ՀՀ առողջապահության
նախարարության հետ համագործակցության շնորհիվ քաղաքացու կողմից բարձրացված խնդիրը ստացել
է դրական լուծում։