Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 14-ին ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան»
կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին:
Հանդիպման
ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը, հատկապես՝ կրթության
իրավունքի իրացմանն առնչվող հարցերը։ Անահիտ Մանասյանը նշել է, որ կարևորում է կրթական
հաստատություններում տարբեր ծրագրերի իրականացումը, որոնց նպատակն է երեխաների ներուժի
բացահայտումն ու դրա արդյունավետ օգտագործումը։ Պաշտպանը հատուկ շեշտել է մարզերում
և նորարարական լուծումների միջոցով իրականացվող ծրագրերի կարևորությունը։
Քննարկվել
են նաև ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների հարցերով հասարակական խորհրդի գործունեությանն
առնչվող հարցեր։
Հյուրերն
իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ
քննարկման համար։