ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Շվեյցարիա
կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 8-ին Ժնևում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի
մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի
փոխտնօրեն Օկտավիան Բիվոլի հետ։
Քննարկմանը, որին մասնակցել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ
Քրիսթինե Վայգանդը, անդրադարձ է կատարվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Պաշտպանի աշխատակազմի համագործակցությամբ
իրականացվող ծրագրերին, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին
և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Հանդիպման ավարտին զրուցակիցները նախանշել են համագործակցության
հնարավոր ուղղությունները։