Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 30-ին չհայտարարված այց է իրականացրել
Գեղարքունիքի մարզի «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
Պաշտպանին
ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության և Գեղարքունիքի
մարզային ստորաբաժանման ներկայացուցիչները:
Այցի ընթացքում
Անահիտ Մանասյանը շրջել է հաստատության տարածքով, ծանոթացել սաների առօրյային, կրթական
ու զարգացման ծրագրերին, ուսումնասիրել մանկատան պայմանները, այդ թվում՝ խոհանոցը,
ննջասենյակները, բուժկետը:
Առանձնազրույցներ
են տեղի ունեցել հաստատության սաների և անձնակազմի հետ՝ նրանց իրավունքների ապահովման
վիճակի առնչությամբ:
ՊՈԱԿ-ի
տնօրեն Նաիրա Խանդանյանը ներկայացրել է առաջնահերթ խնդիրներն ու սաների հետ աշխատանքների
հետ կապված հարցեր:
Այցի ավարտին
Պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները մանկատան ղեկավար կազմին ներկայացրել
են արձանագրված խնդիրները և առաջարկել դրանց լուծման հնարավոր տարբերակներ:
Պաշտպանը
նշել է, որ չափազանց կարևոր է երեխաների հետ իրականացնել համակարգված աշխատանք, մշակել
ճիշտ մեթոդաբանություն և շարունակական աշխատանք իրականացնել անձնակազմի մասնագիտական
հմտությունները կատարելագործելու ուղղությամբ: Անահիտ Մանասյանը շեշտել է, որ յուրաքանչյուր
երեխայի զարգացման և անվտանգ միջավայրի ապահովման հարցում առանցքային է անհատականացված,
համախմբված, նվիրված և պրոֆեսիոնալ աշխատանքը։
Չհայտարարված
այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։