Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի
հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչները հունվարի 17-ին չհայտարարված այց են իրականացրել
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց
հետ։ Ուսումնասիրվել են նրանց բժշկական փաստաթղթերը, ստուգվել են պահման պայմանները,
իրավունքների ապահովման վիճակը և համապատասխանությունը սահմանված պահանջներին:
Հիմնարկում գտնվող անձինք բարձրաձայնել են խնդիրներ` կապված
հիմնականում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու, պատշաճ բժշկական օգնություն ստանալու
և քրեակատարողական հիմնարկներ նրանց տեղաբաշխելու գործընթացի հետ։
Պաշտպանի ներկայացուցիչները զրույցներ են ունեցել նաև «Դատապարտյալների
հիվանդանոց» ՔԿՀ-ի ղեկավար կազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան
ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների
կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։