Մարդու
իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր»
քրեակատարողական հիմնարկ։
Ազատությունից
զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ:
Ուսումնասիրվել
են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:
Արձանագրված
խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմերի և «Քրեակատարողական
բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան
ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ։
Չհայտարարված
այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ
կհասցեագրվեն իրավասու մարմիններին։