«Սիրելի՛ հայրենակիցներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
սիրելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
2023 թվականը հիրավի բարդ և մարտահրավերներով լի տարի էր. սեպտեմբերյան
իրադարձություններ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն
ուղղված ահռելի աշխատանք, որին ես և աշխատակազմը լծվել ենք ամբողջ ներուժով:
Միևնույն ժամանակ՝ փոքրաթիվ, սակայն իրավունքի գերակայության
արժեքներին նվիրված աշխատակազմով ապահովել ենք մարդու իրավունքների պաշտպանության համակարգին
վերաբերելի նաև մնացյալ խնդիրների լուծմանն
ուղղված բնականոն գործընթացը:
Թող 2024 թվականը լինի խաղաղության, իրավունքի գերակայության
արժեքների ամրապնդման և ձեռքբերումների տարի։
Սիրելի՛ գործընկերներ,
Մաղթում եմ, որպեսզի հաջորդ տարի նույն նվիրումով ու պատրաստակամությամբ
միասին շարունակենք կատարել մեր առաքելությունը` հանուն մարդու իրավունքների պաշտպանության
և իրավունքի գերակայության վեհ գաղափարների:
Շնորհավոր
Ամանոր և Սուրբ Ծնունդ»: