Մարդու
իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի և հասցեագրված բողոքների հիման
վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ին չհայտարարված այց են
իրականացրել «Նուբարաշեն» և «Վարդաշեն»քրեակատարողական հիմնարկներ։
Ազատությունից
զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ:
Ուսումնասիրվել
են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:
Արձանագրված
խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական
բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների
հետ։
Չհայտարարված
այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ
կհասցեագրվեն իրավասու մարմիններին։