Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն
իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արթիկ»
քրեակատարողական հիմնարկ։
Ազատությունից
զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ:
Ուսումնասիրվել
են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:
Արձանագրված
խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության
կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանումների
բժշկական անձնակազմների հետ։
Չհայտարարված
այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ
կհասցեագրվեն իրավասու մարմիններին։