Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի
պաշտոնակատար Միքայել Խաչատրյանը և Միջազգային համագործակցության վարչության գլխավոր
մասնագետ Շանթ Աբու Շամը դեկտեմբերի 19-ին մասնակցել են «Հաշվետու հաստատություններ
և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստին։
Միջոցառման
շրջանակներում ներկայացվել են տարվա ընթացքում իրականացված գործողությունների արդյունքները
և 2024 թվականի ընթացքում համագործակցության ոլորտներն ու առաջնահերթությունները։
Պաշտպանի
ներկայացուցիչներն անդրադարձել են տարվա ընթացքում ՄԱԿ-ի՝ UNDP-ի, UNICEF-ի,
UNFPA-ի, UNHCR-ի և այլ կառույցների հետ ծրագրային համագործակցությանը։ Միքայել Խաչատրյանը
շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմին տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցելու համար։
Նիստին
մասնակցել են նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Եվրամիության պատվիրակության,
Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ։
Եվրոպական
Միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի կառույցների կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ
և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի նպատակն է աջակցել պետական
մարմինների` արդյունավետ և հաշվետու հաստատություններ կառուցելու բարեփոխումների օրակարգին։