Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 13-ին այցելել է «Զինվորի տուն»
վերականգնողական կենտրոն։
Երևանի
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական
կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել
կենտրոնում, զրուցել անձնակազմի և շահառուների հետ։
Պաշտպանին
ներկայացվել են կենտրոնում վերականգնողական բուժում ստացող անձանց առօրյան, բուժման
հետ կապված հարցեր, աշխատանքների մեթոդաբանությունն ու առաջիկա ծրագրերը։
Մարդու
իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել կենտրոնի ղեկավարության և անձնակազմի կատարած
աշխատանքը և պատրաստակամություն հայտնել իր իրավասությունների շրջանակներում աջակցել
հաստատությունում վերականգնողական բուժում ստացող անձանց իրավունքների պաշտպանությանը։
Այս համատեքստում նախանշվել են համագործակցության ուղղությունները։
Անահիտ
Մանասյանը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի գրադարանին է նվիրել գրքեր, այդ
թվում՝ իր հեղինակած մենագրությունը։