Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 8-ին, ընդունել է «Գազպրոմ Արմենիա» կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտներին
Անահիտ
Մանասյանը դպրոցականներին ներկայացրել է Պաշտպանի առաքելությունը, լիազորությունների
շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել երեխաների
անձնական տվյալների պաշտպանությանը, ինչպես նաև անհանդուրժողականության և խտրականության
դեմ պայքարի առանձնահատկություններին։
«Չափազանց
կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։
Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ
խտրական միջավայր»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Հարց ու
պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ աշակերտները հնարավորություն են ունեցել
բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։ Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն
առնչվող տարբեր խնդիրներ․ երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները, կրթության իրավունքը,
լսված լինելու և ազատորեն կարծիք հայտնելու իրավունքը և այլն։
Ներկայացվել
են նաև առանց մեծահասակների միջնորդության Պաշտպանին դիմելու բոլոր եղանակները, այդ
թվում` 116 թեժ գծի հեռախոսահամարի միջոցով։
Հանդիպման
ավարտին Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բովանդակալից քննարկման համար։