Սիրելի՛
հայրենակիցներ,
Հարգելի՛
գործընկերներ,
Շնորհավորում
եմ Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ։
Ամեն տարի
դեկտեմբերի 10-ին միջազգային ողջ հանրությունը նշում է Մարդու իրավունքների օրը.
75 տարի առաջ հենց այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների
համընդհանուր հռչակագիրը:
Մարդու
իրավունքների միջազգային օրը ևս մեկ առիթ է հատուկ ընդգծելու, որ մարդը բարձրագույն
արժեք է, իսկ նրա անօտարելի արժանապատվությունը՝ իր իրավունքների և ազատությունների
անքակտելի հիմքը:
Մարդու
իրավունքների նկատմամբ հարգանքն է այն շարժիչ ուժը, որը միավորում է բոլորիս ու նպաստում
հանրային համերաշխությանը։
Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատությունը իր գործունեությամբ մշտապես ձգտում է հաստատել
հարգանքի այդ մշակույթը՝ առաջնորդվելով մարդու իրավունքների խթանման և պաշտպանության
բարձր առաքելությամբ։
Ցանկանում
եմ հատուկ ընդգծել, որ իրավունքների պաշտպանության առջև կանգնած խոչընդոտները հաղթահարելու
համար անհրաժեշտ են բոլորիս համատեղ ջանքերը:
Այս համատեքստում
չափազանց մեծ է պետության դերը, որի պարտականությունն է ինչպես ստեղծել մարդու իրավունքների
պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմներ, այնպես էլ մշտապես կատարելագործել դրանք՝
իրավունքի գերակայության և իրավունքահեն արժեքների ապահովմամբ:
Դեկտեմբերի
10-ը՝ որպես Մարդու իրավունքների միջազգային օր, նաև հիշեցում է, որ մարդու իրավունքների
պաշտպանությունը պահանջում է ամենօրյա աշխատանք, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի
ձևավորել համերաշխ և հանդուրժող հասարակություն։
Եվս մեկ
անգամ շնորհավորում եմ այս խորհրդանշական օրվա կապակցությամբ։