Մարդու
իրավունքերի պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մասնակցել է «Իրավապաշտպանները
Հայաստանում. Մարտահրավերներն ու ազատ գործելու հնարավորությունները նեղացող քաղաքացիական
հասարակության պայմաններում» թեմայով քննարկման։
Իր բացման
խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ ժամանակակից աշխարհակարգը կառուցված է իրավունքի
գերակայության սկզբունքի վրա, և մարդը, նրա արժանապատվությունն ու իրավունքները պետք
է գերակայեն ցանկացած այլ երևույթի նկատմամբ։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է,
որ այդ կարևորագույն արժեքների պաշտպանությունն իրականացնող դերակատարները՝ իրավապաշտպանները,
պետք է պաշտպանված լինեն։
«Իրավապաշտպանների
գործունեությունը պետք է լինի պաշտպանված։ Ցավոք, այսօր հաճախ ենք հանդիպում տարբեր
բացասական երևույթների՝ ատելության խոսքի, թիրախավորման դեպքերի, անհանդուրժող և խտրական
վերաբերմունքի, ինչը չափազանց վտանգավոր է։ Չափազանց լուրջ խնդիր եմ համարում նաև մեր
միջավայրում առկա ծայրահեղ բևեռացումը, որը շատ դեպքերում անդրադառնում է իրավապաշտպանների
գործունեության կամ դրա թիրախավորման վրա և որն անհրաժեշտ է հասցեավորել ու հաղթահարել»,-
ասել է Անահիտ Մանասյանը։
Միջոցառման
շրջանակներում քննարկվել են խոսքի և մամուլի ազատությանը, խոցելի խմբերի իրավունքների
պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների խնդիրներին առնչվող հարցեր։
Քննարկումը
կազմակերպել է «Մարդու իրավունքների տուն Երևան» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը՝
իրավապաշտպանների միջազգային օրվան ընդառաջ։