ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 30-ին չհայտարարված այց են իրականացրել
ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ:
Տեղի են
ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող
ցմահ դատապարտյալների հետ:
Դատապարտյալները
ներկայացրել են հացադուլի պատճառ հանդիսացող հանգամանքները:
Բացի այդ,
քննարկվել են նրանց առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:
ՄԻՊ ներկայացուցիչները
քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։
Չհայտարարված
այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ
կհասցեագրվեն իրավասու մարմիններին։