Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Ալեքսանդր Բլոկի
անվան թիվ 122 հիմնական դպրոցի աշակերտներին։
Անահիտ
Մանասյանը դպրոցականներին ներկայացրել է Պաշտպանի առաքելությունը, իրավասությունների
շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, խոսել մարդու իրավունքների
պաշտպանությանը, բուլինգի, ատելության խոսքի, անհանդուրժողականության և խտրականության
դեմ պայքարին վերաբերելի հարցերի շուրջ: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ անդրադարձել
է որակյալ կրթության կարևորությանը:
Երեխաներին
ներկայացվել են Պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում,
«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված երեխայի իրավունքները և
դրանց պաշտպանության կառուցակարգերը։
«Կրթությունն
ինձ համար ունի առանձնահատուկ նշանակություն: Վստահ եմ, որ մարդն իր ամբողջ կյանքի
ընթացքում պետք է կրթվի ու կատարելագործվի։ Ավելին, կան բաներ, որ մեզ դպրոցներում
և համալսարաններում չեն սովորեցնում։ Շատ արժեքներ ձեռք ենք բերում ճիշտ միջավայրի
և շփման մշակույթի միջոցով»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Հանդիպմանը
մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, այն կրել է հարցուպատասխանի ձևաչափ:
Աշակերտները բարձրաձայնել են նաև իրենց հուզող հարցերը:
Անահիտ
Մանասյանը շնորհակալություն է հայտնել աշակերտներին հետաքրքիր զրույցի համար, ինչպես
նաև նշել է, որ Պաշտպանի աշխատակազմի դռները նրանց առջև միշտ բաց են: