«Հայկական հեռուստատեսության սիրելի´ աշխատակիցներ, շնորհավորում
եմ ձեզ Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ:
Դեռևս 1996 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 21-ը
հռչակել է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր։ Կազմակերպությունը պետություններին
հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված էին
խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին:
Հեռուստատեսությունն իր փորձնական եթերից սկսած մինչ օրս հաստատուն
դեր ու նշանակություն ունի ժամանակակից մարդու առօրյայում, այն նորանոր հորիզոններ
է բացում լրագրության, հրապարակախոսության, քաղաքականության ու արվեստի գրեթե բոլոր
ուղղությունների համար:
Կարևոր է հեռուստատեսության դերը հանրությանն իրազեկելու ու
նրանց իրավագիտակցությունը բարձրացնելու հարցում:
Այսօր էլ հեռուստատեսության առջև ծառացած են բարդ ու կարևորագույն
խնդիրներ: Դրանց լուծումը պահանջում է աշխատանքների, մոտեցումների ու տեսլականի մշտական
կատարելագործում և բարելավում՝ ժամանակակից պահանջներին համապատասխան:
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ մանդատի շրջանակում պատրաստ
եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու համար ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։
Հեռուստատեսության օրվա առթիվ մաղթում եմ ստեղծագործ աշխատանք, անխափան եթեր և նորանոր ձեռքբերումներ»: