Նոյեմբերի
16-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ անհայտ անձը փորձել է հրկիզել
Երևանում հրեական սինագոգի դռները:
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում է իր մտահոգությունը և
նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի։
Պաշտպանն
ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման
պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք արարքը կատարվել է ռասայական, ազգային,
էթնիկ կամ կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի
շարժառիթով։
Պաշտպանը
հատուկ ընդգծում է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների
պաշտպանությունը և անվտանգությունը մեր երկրում պետք է երաշխավորված լինեն: