Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած պայթյունի և դրան
հաջորդած հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի
հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։
Պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն
իրավասու պետական մարմիններին։
Պաշտպանն ընդգծում է, որ պատահարը պետք է մանրամասն քննության
առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության
կանչելու, այլ նաև ապագայում նման դեպքերը բացառելու անհրաժեշտությունից ելնելով։
Պաշտպանը նաև հավելում է, որ նոյեմբերի 17-ն Ուսանողների
միջազգային օրն է։ Այս առումով տեղի ունեցածը կրկնակի ցավալի է, քանի որ
ակադեմիական համայնքի ներկայացուցիչներն օրը պետք է անցկացնեին տոնի ոգով։
Մարդու իրավունքների պաշտպանը ցավակցում է մահացածի հարազատներին,
պատահարի արդյունքում վիրավորում ստացածներին մաղթում շուտափույթ ապաքինում։