ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոկտեմբերի 27-ին
մասնակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության վրա հիմնված
փորձագիտական քննարկմանը ԿԽՄԿ երևանյան գրասենյակում։
Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական
իրավունքի հիմնական սկզբունքներին, ԿԽՄԿ գործելակերպին և գործունեության հիմնական
ուղղություններին ՀՀ֊ում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար փոխանակվել խոցելի
խմբերի կարիքները հասցեագրելու լավագույն փորձով։