Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի
մշտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի մի քանի մասնակից բերման
է ենթարկվել:
Պաշտպանի
հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոտիկանության Արաբկիրի բաժին:
Այս պահին
ուսումնասիրվում են նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, բաժնում տվյալ
անձանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունենում առանձնազրույցներ:
Մարդու իրավունքների
պաշտպանը կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից: