Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ընդունել է Եվրոպայի
խորհրդի Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի
բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերին:
Հանդիպմանը
մասնակցել են ԵԽ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ՝ «Գործընկերություն հանուն
լավ կառավարման» երրորդ ծրագրի ղեկավար Նատալյա Ադամյանն ու ծրագրի համակարգող Թամարա
Բարբակաձեն:
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց
իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես՝ հատուկ շեշտադրվել են Պաշտպանի
կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների շրջանակներում վեր հանված խնդիրները:
Անահիտ
Մանասյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար
խնդիրներին և մարդու հիմնարար իրավունքների խախտումներին, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով
հովանավորվող հայատյաց քաղաքականությանը, որը դրսևորվում է բոլոր հարթություններում։
Հանդիպման
շրջանակներում քննարկվել են առաջիկայում նախատեսվող, մարդու իրավունքների պաշտպանությանը
միտված համատեղ ծրագրերի մանրամասները։ Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցելու
պատրաստակամությունը։