Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Վայոց Ձորի մարզի
Վայք համայնքում հանդիպումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց
հետ:
Պաշտպանը
տեղում իրականացրել է փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվել են մանրամասն տեղեկություններ:
Մասնավորապես՝ Վայքում տեղակայված գրանցման կենտրոնում բռնի տեղահանվածների հետ տեղի
են ունեցել զրույցներ, ուսումնասիրվել են նրանց գրանցման, սննդի, բուժօգնության, հիգիենայի
տրամադրման և կացարանով ապահովման հետ կապված և առաջնային լուծումներ պահանջող հարցերը:
Բազմաթիվ
հարցեր քննարկվել են իրավասու պետական մարմինների հետ՝ անհրաժեշտ լուծումներ գտնելու
նպատակով:
Բռնի տեղահանված
անձանց տրվել է նաև խորհրդատվություն՝ կապված իրավունքների պաշտպանության հետ: Անահիտ
Մանասյանը վերահաստատել է բարձրացված խնդիրներին իր մանդատի շրջանակներում հետևողական
լինելու պատրաստակամությունը և նշել, որ դրանք լինելու են ամենօրյա հատուկ ուշադրության
ներքո. անհատական մոտեցում է ցուցաբերվելու յուրաքանչյուրի իրավունքների պատշաճ իրացմանը:
Բռնի տեղահանված
անձինք Պաշտպանին ներկայացրել են իրենց բնակավայրում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով
ի հայտ եկած մարդու իրավունքերի լրաջագույն խնդիրները:
Բռնի տեղահանվածների
իրավունքների պաշտպանության համատեքստում փաստահավաք աշխատանքները շարունակվում են: