ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի
ներկայացուցիչն այցելել են Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված
Հումանիտար կայան:
Անահիտ Մանասյանն ու Քրիսթինե Վայգանդը հետևել են բռնի
տեղահանվածների առաջնային կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի,
այդ թվում՝ բուժաշխատողների հետ:
Պաշտպան Անահիտ Մանասյանը կրկին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից
Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն
իր անմիջական ուշադության ներքո է:
Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները
շարունակվում են: