Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը գիշերվա ընթացքում
Գորիս համայնքում շարունակել է հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի
տեղահանված անձանց հետ:
Այս պահին ևս Պաշտպանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ գտնվում
է Սյունիքի մարզում: Տեղում իրականացնվում են փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են
մանրամասն տեղեկություններ:
Նախօրեին Պաշտպանն այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի
դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան: Անահիտ Մանասյանը ՄԱԿ-ի
Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար
Կավիտա Բելանիի հետ հետևել է կարիքների գնահատման գործընթացին, զրուցել
անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ:
Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները
շարունակվում են: