Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱՆ
«Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ չհայտարարված այցի ընթացքում
հանդիպել են Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաների ժամանակ կալանավորված
անձանց, այդ թվում՝ երկու անչափահասի հետ։
Տեղի են
ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը,
անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները:
ՄԻՊ ներկայացուցիչներն
այցերի արդյունքում արձանագրված խնդիրները քննարկել են իրավասու պետական մարմինների
ներկայացուցիչների հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդիրներին օպերատիվ լուծումներ
տալու վերաբերյալ: