Մարդու իրավունքների պաշտպանի
հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերն այսօր վաղ առավոտյան մեկնել են
Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ
իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում:
Բերման ենթարկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ,
ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց
իրավունքների ապահովման վիճակը:
Պաշտպանը նաև կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել
զսպվածություն և պահպանել օրենքով սահմանված պահանջները: Հավաքի խաղաղ բնույթը
պետք է երաշխավորված լինի:
Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով,
աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։