Մարդու իրավունքների պաշտպանի
հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ
Հանրապետության հրապարակում հավաք իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքի
շրջանակներում:
Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ,
կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում հավաքի
մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված
պահանջները։ Պաշտպանն ընդգծում է նաև, որ պետական իրավասու մարմինների կողմից ուժի
կիրառումը պետք է համաչափ լինի:
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։