Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում պետական իրավասու
մարմիններին ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը և չկիրառել անհամաչափ
ուժ: Պաշտպանն ընդգծում է, որ ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը
կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝
կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան:
Պաշտպանը հորդորում է հավաքի մասնակիցներին ցուցաբերել
զսպվածություն, ապահովել հավաքի խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված
պահանջները։
Տեղեկացնում ենք, որ այսօր ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ
ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և
ուսումնասիրություններ:
ՄԻՊ ներկայացուցիչներն այժմ գտնվում են հավաքի անցկացման վայրում,
Պաշտպանի հանձարարությամբ արագ արձագանքման խումբն այց է իրականացրել
բուժհաստատություն:
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։