Սեպտեմբերի 17-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։
Շուրջօրյա գործում է նաև թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում
է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում:
Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության
միջոցների հրապարակումները։
Ընտրական իրավունքների իրացմանն առնչվող բողոքները Պաշտպանին
կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ՝
ք. Երևան, Պուշկինի փող., 56ա շենք հասցեով: