Սեպտեմբերի 16-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում
պատկերված է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում
սաներին: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես
սկսվել է ուսումնասիրություն:
ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանության
ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու
իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են:
Պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն`
ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը
բռնությունից։
Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել
սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող
անձնական տվյալները հրապարակելուց։