Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները
սեպտեմբերի 13-ին, չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց,
այդ թվում՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի
հետ:
Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ
փաստաթղթերն ու պահման պայմանները:
ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական
հիմնարկի վարչակազմի հետ։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների
կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։