«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ
և ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Սեպտեմբերի 1-ն ուսումնական տարվա մեկնարկն է՝ գիտելիքներով հարստանալու
և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբը։ Գիտելիքն է այն հզոր ուժը, որն օգնում է ճիշտ
կառուցել մեր ապագան՝ հարստացնելով մարդու միտքն ու հոգին:
Գիտելիքի և որակյալ կրթության շնորհիվ է հնարավոր ձևավորվել հանդուրժողականության
այնպիսի մթնոլորտ, որում երաշխավորված կլինի յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության
և իրավունքների նկատմամբ հարգանքը, ապահովված կլինեն այդ իրավունքների իրացման համար
անհրաժեշտ կառուցակարգերը: Դրան հասնելու համար կարևոր է կատարելագործել ուսուցման
մեթոդաբանությունը, իրականացնել իրավագիտակցության բարձրացմանը միտված աշխատանքներ:
Առաջնային է նաև համընդհանուր ներառական կրթության, երեխաների
համար անվտանգ միջավայրի և ֆիզիկական մատչելի պայմանների ապահովումը, ինչպես նաև կրթական
հաստատություններում բուլինգի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը, ինչը
մեզանից յուրաքանչյուրից պահանջում է հետևողական աշխատանք և մեծ նվիրում։
Կրկին շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ,
մաղթում եմ հաջողակ և նվաճումներով լի տարի»: