ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Օսլոյում օգոստոսի
31-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի
(ENNHRI) կողմից կազմակերպված հանդիպմանը։
Միջոցառման շրջանակներում անցկացվել են տեղեկատվության և փորձի
փոխանակում օմբուդսմանական հաստատությունների նորընտիր ղեկավարների միջև։ Մասնակիցներին
մանրամասն ներկայացվել են Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի
մանդատն ու սկզբունքները։
Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել մասնակցության հրավերի
համար և բարձր գնահատել ցանցի դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Հանդիպման նպատակն Օմբուդսմանական հաստատությունների նորընտիր
ղեկավարների համար հարթակի ստեղծումն է` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
բազմակողմ համագործակցությունը խթանելու և մարդու իրավունքների պաշտպանի առաքելության
իրականացման առանձնահատկությունները նկատի ունենալու նպատակով։