Մարդու
իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի և հասցեագրված բողոքների հիման
վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 30-ին, չհայտարարված այց
են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Տեղի են
ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նրանց
իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը, պահման պայմանները և այլն:
Չհայտարարված
այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ
կհասցեագրվեն իրավասու մարմիններին։