«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման
օրվա առթիվ։
33 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Անկախության
հռչակագիրն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Այս հիմնադիր
փաստաթղթով որդեգրվել են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները,
պետությունը ստանձնել է այնպիսի հիմնարար իրավունքների ապահովման պարտականությունը,
ինչպիսիք են իրավահավասարությունը, խոսքի, մամուլի, խղճի ազատությունը:
Ուստի, Անկախության հռչակագրով հաստատված պետականության ամրապնդման
և զարգացման համար հիմնաքարային նշանակություն ունի մարդու իրավունքների արդյունաավետ
իրացման ապահովումն ու պաշտպանությունը:
Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական
օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպան լինել մեր անկախությանն ու մեր
պետականությանը»: