Երեխայի նկատմամբ բռնության տեսարանով
տեսանյութի` համացանցում տարածվելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։
Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը
հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով
երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ յուրաքանչյուր երեխայի լավագույն շահն
առաջնահերթություն է։ Պետությունն ունի
պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու
երեխայի պաշտպանությունը բռնությունից։
Պաշտպանը գրություններ է հասցեագրելու իրավասու
պետական մարմիններին` իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ
գործողություններ ձեռնարկելու պահանջով։