Մահացու հրազենային
վիրավորումով 2 զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես
հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման
ընթացակարգ։
Միջադեպերի հետ կապված՝
պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են ուղարկվել իրավասու պետական
մարմիններին: Պաշտպանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերի առկայությունը
մտահոգությունների տեղիք է տալիս։
Պաշտպանը կարևորում է
իրավասու պետական մարմինների կողմից ինչպես նշված գործերի արդյունավետ քննության
իրականացումը, այնպես էլ համանման դեպքերի կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ
միջոցառումների ձեռնարկումը։
Զինված ուժերում մարդու
իրավունքներին առնչվող ցանկացած հարց գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի
անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպանը հետևողական է լինելու ոլորտում առկա
խնդիրների հասցեավորմանն ու դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը։